2 911 253 libros electrónicos en 111 idiomas
¿No le conviene? No hay problema. Puedes devolver los artículos hasta 30 días
No se equivocará con un vale de regalo. El destinatario puede elegir cualquier producto de nuestra oferta.
Hasta 30 días para devoluciones
Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան) ծնվել է 1867 թ. Թիֆլիսում: Գրողի ստեղծագործության մեջ հիմնականը մարդն է՝ իր մարդկայնական ու բարոյական հատկություններով։ Նրան բնորոշ է արդիականության սուր զգացողությունը, գեղարվեստական վարպետությունը։ Նրա լեզուն ժամանակի հայերենի բարձրակետն է, ստեղծագործությունը, ամբողջությամբ վերցրած, հայ արձակի մի նոր աստիճանը։
Նար-Դոսի ստեղծագործական կյանքը սկսվել է 19-րդ դարի 80-ական թթ։ Նա բազմաժանր հեղինակ է, սկզբնական շրջանում գրել է բանաստեղծություններ, ապա պատմվածքներ (Նեղ օրերից մեկը, Ես և նա), ֆելիետոններ։ Ուժերը փորձել է նաև դրամատիկական ժանրում՝ Մայինի գանգատը (չի պահպանվել), Մեղր և ճանճեր (1886), Եղբայր (1887) պիեսները։ 1886-ից գրել է վեպեր, վիպակներ։
Պատմվածքներում գրողի նախասիրությունը քաղաքային կյանքի պատկերումն է։ Խավարի ու թշնամության միջավայրում մեծ չարիք են գործում սնահավատությունը, տգիտությունը (Սաքուլն ուխտ գնաց, 1889, Ինչպես բժշկեցին, 1889), վայրագությունն ու կոպտությունը, հարբեցողությունը։ Հեղինակը պատկերում է երեխաների, որոնք մանկություն չունեն, կանանց, որոնց բաժին են ընկել հանապազօրյա հացի հոգսը, ծանր աշխատանքը։ Յուրաքանչյուր պատմվածք մի իսկական դրամա է։
¡Hola! Soy Libroamiko, tu asesor de libros.
¿Cómo puedo ayudarte?