2 942 161 libros electrónicos en 111 idiomas
¿No le conviene? No hay problema. Puedes devolver los artículos hasta 30 días
No se equivocará con un vale de regalo. El destinatario puede elegir cualquier producto de nuestra oferta.
Hasta 30 días para devoluciones
Հայ արձակագիր Ատրպետը՝ Սարգիս Մուբայաջյանը, ծնվել է 1860 թվականին, Կարս քաղաքում, հարուստ առևտրականի ընտանիքում: Ավարտել է տեղի կաթոլիկների վարժարանը, 1877թ.` Պոլսի Օսմանյան լիցեյը: 1880թ-ից արևելահայ գյուղաքաղաքներում աշխատել է որպես ուսուցիչ: 1893թ-ից եղել է Հնչակյան կուսակցության Թիֆլիսի կոմիտեի անդամ: 1895թ. ձերբակալվել և աքսորվել է Ռոստով: Ազատվելուց հետո մեկնել է Թավրիզ: Հրատարակել է Ապագա լրագիրը։ Ստեղծագործությունները հիմնականում արտացոլել են արևմտահայ գյուղաշխարհը, այնտեղ կատարվող խմորումները:
Սոցիալական կյանքի արտացոլմանն է նվիրված Տժվժիկը հայտնի պատմվածքը: Նրա սոցիալական պատմվածքներում (Քյուլհան բեյի, Ղադի, Կաղ Նազո, Խառա-Խրխա և այլն) արտացոլվել են դասակարգային հարաբերությունների ըմբռնումն ունեցող գրողի ներհուն մտորումները աշխարհի անարդար կառուցվածքի, հարստության և աղքատության, ներքնախավերում տարերայնորեն ձևավորվող սոցիալական պայքարի գիտակցության հուսադրող աճի վերաբերյալ: Շխնոց,Քոռ-Եղիկ , Թուլումբաջիներ և այլ վիպակներում ևս անդրադարձել է սոցիալ-տնտեսական անարդարություններին:
Մահացել է 1937 թվականին Գյումրիում:
¡Hola! Soy Libroamiko, tu asesor de libros.
¿Cómo puedo ayudarte?